
Արդեն մի քանի ամիս է, ինչ շշուկներ են պտտվում Լեոնարդո ԴիԿապրիոյի ու Ռիհաննայի գաղտնի սիրավեպի մասին: Այս թեմայով քննարկումներն էլ ավելի թեժացան, երբ Լեոնարդոն կազմակերպեց Ռիհաննայի 27-րդ տարեդարձը:

Բեվերլի Հիլզի առանձնատներից մեկում անցկացված տարեդարձի խնջույքին այս երկու աստղերը չէին թաքցնում իրար հանդեպ տածած սերը: Նրանք համբուրվում էին ու միասին պարում: Միայն թե բոլորի համար անհասկանալի մնաց, թե ինչու էր Լեոնարդոն երեկույթին ներկայացել Մեշոկ Պապիկի կերպարանքով ու շարունակ փորձում էր թաքնվել բերետի տակ:
Նրանց սիրավեպը գուցե այդքան շիկացած քննարկումների առարկա չդառնար, եթե Ռիհաննան նախկինում հայտարարած չլիներ իր՝ նույնասեռական լինելու մասին: Ոչ այնքան վաղ անցյալում նա հանդիպում էր իր օգնական Մելիսա Հովի հետ: Այս երկու աղջիկները բազմիցս լուսանկարվել են իրար գրկախառնված: Նրանք չէին էլ հերքում, որ միասին են:
Ռիհաննան նաև լուսանկարվում էր տարբեր ամսագրերի համար՝ հանդես գալով նույնասեռականություն քարոզող ֆոտոշարքերում:

Քեյթ Մոսն ու Ռիհաննան V ամսագրի ֆոտոշարքում:

Ռիհաննայի տարեդարձին հրավիրված հայտնի հյուրերը զվարճանում էին երեկույթին ու սելֆիներ անում: Ինչ խոսք, նրանցից լուսանկարիչ դուրս չի գա:




Սիրահարները չէին կարողանում կշտանալ իրարից ու հաջորդ օրը միասին գնացին Լոս Անջելոսի 1Oak գիշերային ակումբը: Ռիհաննան քեժուըլ ոճի մեջ էր: Նա հագել էր պատռված ջինսե անդրավարտիք, ջինսե վերնաշապիկ և բարձրակրունկ կոշիկներ:




