Բաղադրությունը`
Խմորի համար`

300 գրամ մածուն 
2 ճաշի գդալ թթվասեր
100 գրամ կարագ կամ մարգարին (հալած)
2 հատ ձու
1/2 թեյի գդալ աղ
800-900 գրամ ալյուր

Միջուկ`
Մոտ 1 կգ կարտոֆիլ
50 գրամ կարագ
100-150 գ պինդ պանիր
Մի փունջ սամիթ
Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը`
Խմորի համար. հալեցրեք կարագը, խառնեք բոլոր բաղադրիչները (բացի այլուրից), քիչ-քիչ ավելացրեք մաղած ալյուրը (ալյուրն ավելացրեք այնքան, որ ստացվի պինդ խմոր) և լավ խառնեք: Թողեք՝ զանգվածը 1,5 ժամ հանգստանա:

Միջուկի համար. մաքրեք կարտոֆիլը և եփեք քիչ քանակությամբ ջրում, ջուրը քամեք, տրորեք և տաք վիճակում ավելացրեք միջին քերիչով քերած պանիրը և մանր կտրած սամիթը: Աղ, պղպեղ արեք, ավելացրեք կարագը:

Խմոր բաժանեք հավասար մասերի՝ մոտ 40-50 գրամ (առավել հարմար է օգտագործել կշեռք): Եթե կշեռք չկա, ապա գնդերը ստացվում են մանդարինի մեծության գնդեր: Նույն կերպով վարվում ենք միջուկի հետ:

Յուրաքանչյուր խմորի կտոր գրտնակեք 10-15 սմ:
Չեբուրեկիի մեջ 1-1.5 ճ. գդ. միջուկ դրեք, խմորը վրա բերեք, եզրերը լավ ամրացրեք, երկու կողմից տապակեք` մինչև ոսկեգույն դառնան, տեղափոխեք թղթե անձեռոցիկի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել