Լուրեր են պտտվում, որ կառավարության կողմից դեռ 2011 թվականին ընդունվել է որոշում, ըստ որի՝ տանը պահվող յուրաքանչյուր ընտանի կենդանու համար տարեկան պետք է վճարվի 5000 ՀՀ դրամ։ Եվ կառավարությունն այժմ շատ ակտիվ կերպով փորձում է ընթացք տալ այդ՝ դեռևս սառեցված օրենքի կյանքի կոչմանը։ Հիմա հարց․
● ո՞վ է ընդունել այդ օրենքը
● ի՞նչ հիմքով
● ու՞ր է գնալու այդ գումարը
● ի՞նչ նպատակով
● ի՞նչ մակնիշի
● ո՞վ է որոշել գումարի չափը ( ո՞նց կարելի է օրինակ խամյակին, թութակին և շանը (մեծ ու փոքր) նույն չափով գնահատել, այ այ այ)
● բա ցեղական, անցեղ լինելը կապ չունի՞
● բա կենդանիներին հարցնող եղել է՞
● բա որ նույն շունը այգում ման է գալիս, ինչի՞ եք ՀԱՉՈՒՄ, որ ՉԻ ԿԱՐԵԼԻ՞
● ո՞նց են իմանալու՝ ես տանը կենդանի ունեմ, թե չէ
● ասենք ունեմ, ո՞նց են ապացուցելու
● ես եմ, դուռ չեմ բացում, ներս չեմ թողում
● իմանան էլ, փող չեմ տալիս, ի՞նչ են անելու
● որ չտամ, ի՞նձ են դատի տալու, թե՞ շանս
● բա էն խեղճ դրսի շներին էդ դեպքում անապահովության նպաստ (փարոս) ինչի՞ չեն տալիս։ Արդյո՞ք դա կա պլաններում․․․
● բա որ ես էլ տանը մի քանի կենդանի ունեմ, անչափահասների համար ինձ նպաստ չեն տա՞
● իսկ շատ կենդանիների դեպքում ես կհամարվե՞մ խոշոր հարկատու
● իսկ մուծած գումարներից պարտադիր կուտակային կկուտակվի՞ (չէ՞ որ 1974 թվ-ից հետո են ծնվել)
● իսկ ալիգատոր պահելու դեպքում կլինի՞ պետ․ աշխատողն ինքը գա գումարի ետևից․․․
Թե ինչ կլինի հետո, պարզապես հուզիչ է․․․