ԾԻԾԱՂԻ ՍԵՆՅԱԿ
Հայաստանն այսօր, մեղմ ասած, շատ վատ վիճակում է...
Երկիրն այնքան էլ մեծ չէ, որ թաքնվես ու հետո հեքիաթներ պատմես, թե ինչպես ես սարեր շուռ տվել ու հայրենասիրություն արել...
Ամեն ինչ ակնհայտ է:
Ծիծաղելին է այն, որ այս պայմաններում, լրջագույն թերությունների մասին քննարկումներ անցկացնելիս, բոլորի մոտ սկսվում է, նախ՝
ամնեզիա... 
Հետո՝ 
իրարից տոտալ անտեղյակության զառամախտ... 
Այնուհետև՝
սկսվում է Սահմանադրության և Օրենսդրական տարբեր հոդվածների հախուռն ընթերցում... 
Եվ, վերջապես՝ 
բոլորը զարմանք են արտահայտում, թե այս ինչպե՞ս եղավ, որ մեզանում այսպես եղավ... Չեղավ... Էս ի՞նչ վրիպել ենք վրիպել... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել