Ինչպես գիտենք, հոկտեմբերի 12-ին, ժամը 21:00-ին Երևանի “Հրազդան” մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Իտալիա հանդիպումը:
Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ խաղից առաջ Առաջին Հայկական Ճակատ ֆան ակումբը կազմակերպում է հզոր երթ դեպի “Հրազդան” մարզադաշտ: Հավաքվում ենք ժամը 18:00-ից Երևանի քաղաքապետարանի հրապարակում` Միասնիկյանի արձանի մոտ: Բոլոր ցանկացողնները կներկվեն եռագույններով:
Տեղեկացնենք նաև, որ Հայաստան-Իտալիա hանդիպման տոմսերը դեռ վաճառվում են: Տոմսերը կարող եք ձեռք բերել Հանրապետական մարզադաշտի տոմսարկղից, “Երևան Սիթի” և “Հյումել” խանութներից, իսկ հոկտեմբերի 12-ին` նաև “Հրազդան” մարզդաշտի հարակից տարածքից:
Նյութի աղբյուր՝ http://armteam.wordpress.com/2012/10/11/042589/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել