Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ի երեկոյան, Ավանի ֆուտբոլային ակադեմիայում հանդիպում է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների հետ՝ հոկտեմբերի 12-ին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Իտալիա խաղին ընդառաջ:

Հանրապետության ղեկավարը զրուցել է Հայաստանի հավաքականի խաղացողների հետ՝ մաղթելով հաջողություններ: Նախագահը հորդորել է ֆուտբոլիստներին՝ ինչպես շախմատի ազգային հավաքականի պարագայում, անհատական գեղեցիկ խաղ ցուցադրելու հետ միասին, համատեղել ջանքերը եւ մտածել թիմային հաղթանակի մասին, հաղորդում էpresident.am-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել