Ո՞վ կարող է ինձ հուշել մի կազմակերպություն, ով զբաղվում է երեխաների շահերի պաշտպանությամբ: Ես ունեմ հայտարարություն նրանց համար, որ ունեմ խիստ կասկածներ, որ Ամիրյան փողոցում վեր ընկած էն բոմժի ձեռքի երեխան գտնվում է դեղամիջոցների ազդեցության տակ, և նրա կյանքը վտանգի է ենթարկվում՝ օրվա մեջ 10 ժամ սառը հատակին գտնվելով: Այսօր առավոտյան, անցնելով այդ մասով, այդ երեխան նույն դիրքով քնած էր, ինչ որ ժամը 18:00-ին, ու երբ մի կին ասեց՝ չես ամաչո՞ւմ, ի՞նչ ես էս խեղճ երեխային բերել, առավոտվանից սառացնում, ով գիտի՝ քոնն էլ չի, դուք պետք է տեսնեիք՝ այդ բոմժը ոնց բորբոքվեց ու սկսեց հայոյել այդ կնոջն այնպիսի բառերով, որ շատ տղամարդիկ կարող է և չիմանան: Ու նման վիժվածքին թողում են՝ երեխա պահի, հետն էլ մուրացկանությամբ զբաղվի՝ վտանգելով երեխայի կյանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել