Աշխարհով մեկ ճանաչում գտած instagram սոցկայքում վերջին երկու տարվա ընթացքում հայերս ակտիվորեն գրանցվում և նկարներ ենք ներբեռնում: Ինստագրամը բաց հարթակ է դարձել հայ տղաների և աղջիկների համար, որոնք ցուցադրում են իրենց երբեմնի չերևացող բարեմասնությունները: Չնայած դեռ չենք հասել պիկ կետին` ամբողջովին մերկանալով: Ինչո՞ւ այդ նույն օգտատերերն ուրիշ սոցկայքերում ներկայանում են որպես «տան աղջիկ», «կարգին տղա»: Այստեղ հարցն այն չէ, թե ինչու են «դանդաղ մերկանում», այլ թե ինչու է այդ ամենը տեղի ունենում միայն ինստագրամում: Մտածում են՝ քիչ է այն մարդկանց թիվը, ովքեր կարող են իրենց հետևել և ճանաչել ինստագրամում: Եթե անում եք այդ ամենը, գոնե գեղեցիկ ներկայացրեք, չէ՞ որ հայտնվելու եք «luxury arm boys girls» և նմանատիպ այլ անվանումներով էջերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



