Սկանդալային երգչուհի Չարլի XCX-ը առաջին անգամը չէ, որ պիտի ռիսկի գնար նորաձևության աշխարհում: Երգչուհին հաճախ է հանդես գալիս համարձակ կերպարներով, սակայն ամեն ռիսկ չէ, որ արդարացված է: Լոնդոնի 02 մարզահամալիրում երեկ տեղի ունեցած բրիտանական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Չարլին շղարշե կտորից ասեղնագործված զգեստ էր կրում: Առաջին հայացքից սովորական թվացող այս զգեստն իրականում պայթյունավտանգ է: Բանն այն է, որ այն միայն  առջևից է սովորական, սակայն բավական է, որ Չարլին 50 աստիճան շրջվի, ու զգեստի տակից աչքի զարնեն նրա բարեմասնությունները: Սա այն դեպքերից է, երբ անգամ ամենախոր ստանդարտ լանջաբացվածքն ավելի անվտանգ է: Երգչուհու Boom Clap երգն առաջադրվել էր լավագույն տեսահոլովակ անվանակարգում, ու թեև հաղթող ճանաչվեց One Direction-ի տեսահոլովակը, երգչուհին այնքան էլ չնեղվեց դրանից: Հավանաբար նա առաջնորդվում է «կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: Չարլիի ամենասիրած ժամանակաշրջանը նորաձևության տեսանկյունից 90-ականններն են: Էկսցենտրիկ ոճով աչքի ընկնող Չարլիին լրագրողներից մեկը հացրել է, թե արդյոք նա չի՞ կաշկանդվում, որ զգեստն ի ցույց է դնում նրա կուրծքը, ինչին ի պատասխան երգչուհին պատասխանել է, որ բնավ չի կաշկանդվում, այլ հակառակը՝ շատ ոգևորված է: Այուամենայնիվ, դատելով նրա լարված ու նույնիսկ փոքր-ինչ կուչ եկած կեցվածքից՝ Չարլին մի քիչ կաշկանդված է զգում իրեն այս անհարմար զգեստի մեջ: 

Show-stopper: Charli XCX dared to bare in a netted backless gown at the 2015 BRIT Awards, held at the O2 Arena in London on Wednesday night 

Sultry look: The 22-year-old singer opted for  red lipstick and shimmery highlighter on her cheekbones 

Backless gown: The monochrome number was embroidered with abstract flowers and featured intricate ruffle detailing at the base of her spine

Fun and fearless style: Charli is never afraid to experiment on the red carpet

What a year: As well as her Brit nomination, the starlet is currently supporting Katy Perry on tour

Nominee: Charli is up for the Best British Video prize for her popular single Boom Clap Nominee: Charli is up for the Best British Video prize for her popular single Boom Clap


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել