Esem.am-ը գրում է.
«Անավարտ թռիչք» ֆիլմի առաջնախաղից հետո գլխավոր դերակատար Տիգրան Մակարյանի տպավորությունների ու հույզերի մասին ESem.am-ը պատմել է իր ընթերցողներին: Ֆիլմը դիտելուց հետո դերասանի հետ խոսել ենք «Հրեշտակների դպրոցում» և «Անավարտ թռիչքում» իր կերտած կերպարների ընդհանրությունների, որպես դերասան՝ միանման ներկայանալու վտանգների, այժմյան զբաղմունքների և այլնի մասին:
«Ով դիտել է «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալը, այս ֆիլմը նայելուց հետո ընդհանուր գծեր կգտնի իմ կերտած կերպարների միջև թե՛ որպես մարզիկ, թե՛ ծնողների, սիրո հետ ունեցած հարաբերությունների առումով: Սակայն ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածել, որովհետև սա գեղավեստական ֆիլմ է: Մի մեծ տարբերություն կա. հեռուստասերիալում մարմնավորում ես կերպար, որը չգիտես ինչ զարգացում կունենա, իսկ էստեղ ունես քեզ առաջադրված շատ հստակ կերպար՝ հստակ խնդիրներով»,- ասաց դերասանն ու հավելեց, որ նախկինում նման կերպար մարմնավորելն իրեն տվել է բավականին մեծ փորձ: Ըստ նրա՝ այժմ լուծումներ տալու շատ տարբերակներ ուներ և կրկնվելու վտանգ չկար:
Այնուամենանիվ մարտական տեսարաններում նկարահանվելու հաջորդ առաջարկը Տիգրանը, ամենայն հավանականությամբ, կմերժի: «Ոչ թե հուսով եմ, այլ վստահեցնում եմ, որ չեմ դառնալու հայկական Ժան-Կլոդ Վան Դամ: Ասեմ ավելին՝ հաջորդ անգամ, եթե մարտական տեսարաններով ֆիլմ առաջարեն, 90 %-ով կմերժեմ»,- ասաց դերասանն ու նշեց, որ խնդիրը ոչ թե որպես դերասան միանման ներկայանալու մեջ է, այլ հասարակության արձագանքի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ