Այն ահռելի աշխատանքը, որ կատարում եմ և ստանում ոչ շատ բարձր աշխատավարձ, ինձ միշտ անարդար է թվացել. կատարածիս և զբաղվածությանս դիմաց միշտ շատ քիչ է թվացել, բայց դա խոսակցության այլ թեմա է, միայն այն, որ շատ ավելի քիչ ստացողներ կան, ինձ առավել վշտացրեց: Արի ու տես մարդիկ կան, որ շաբաթվա մեջ 6 օր աշխատում են 5-8 ժամ և անգամ 100 դոլարին համարժեք գումար չեն ստանում:
Այսօր Դավիթիս տարել էի պոլիկլինիկա մանկաբույժի հերթական այցին: Խոսքուզրույցից տեղեկացա, որ այդտեղի բժշկուհիները ստանում են կարծես 45.000 դրամ, իսկ բուժքույրերը` 30.000: Հետաքրքիր է` այդ աշխատավարձը գոնե տրանսպորտի համար բավականացնում է: Ֆանտաստիկայի ժանրից է:
Ես կարծում եմ, որ նման վարձատվությունը խայտառակություն է, այն պարագայում, երբ ամեն ինչ շատ թանկ է և դեռ շարունակում է գների դինամիկ, բայց ոչ արդարացված աճը: Սպառողական զամբյուղի մասին խոսելը ժամանակի կորուստ է այս իրավիճակում:
Մայրս ասում է` բա, որ ասում եմ,… խեղճերը դրա համար էլ ստիպված այս կամ այն … են վերցնում, կամ ոչ սիրալիր ընդունում, մեղադրում եք: Իհարկե, չեմ արդարացնում երբեմն չափից դուրս կոպիտ կամ ոչ մարդկային վերաբերմունքն ու պահվածքը, հաճախ ծանոթներս այնպիսի բաներ են պատմում, բայց այ վարձատվության հանգամանքն իսկապես բազում խնդիրների պատճառ է:
30.000 դրամով մարդ անգամ տրամադրություն չի ունենա տանից դուրս գալ, էլ ուր մնաց մինչև 7 ժամ աշխատել ու մի բան էլ սպասարկել երբեմն նաև կոպիտ և անշնորհակալ այցելուների:
Շատ դժվար է, բայց դե, աշխատանքից էլ դուրս գան, բա ուր գնան, որտեղ աշխատեն, իսկ այդ աշխատավարձով էլ ինչպես մարդավայել ապրեն:
ՉԳԻՏԵՄ գլխումս չի տեղավորվում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել