Wow thing: The singer wore a dazzling jumpsuit with a flowing train in an interesting take on red carpet glamour

Սկանդալային երգչուհի Ռիտա Օրան այս անգամ էլ չհապաղեց ապշեցնել երկրպագուներին իր շենշող տեսքով: Օսկարի մրցանակաբաշխությանը նա ներկայացել էր այնպիսի համարձակ զգեստով, որ ի ցույց էր դնում նրա բարեմասնությունները: Պարզապես անհնար էր աչք կտրել շղարշե կտորի տակից թափանցող նրա ճեպ-ճերմակ մաշկից: Երեկ «BRIT Awards» ամենամյա մրցանակաբաշխության կարմիր գորգին նա դույզն-ինչ ավելի համեստ զգետով էր ներկայացել, բայցևայնպես շլացուցիչ տեսք ուներ: Երգչուհու թեկնածությունը ներկայացված էր «Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում, սակայն այս անվանակարգում հաղթող ճանաչվեց «One Direction»  խումբը: Ռիտա Օրան բեմ բարձրացավ Օրլանդո Բլումի հետ՝ տարվա լավագույն մեներգչին ներկայացնելու համար: Ինչպես  կարելի էր ակնկալել, ընթացքում նա սկսեց թեթևակի սիլի-բիլի անել Օրլանդոյի հետ, սակայն կարևորն այն է, որ սիրախաղով տարված՝ Օրլանդոն ու Ռիտան չմոռացան մրցանակը հանձնել Էդ Շիրանին:


Եթե Օսկարի մրցանակաբաշխությանը նորաձևության գիտակները իբրև Ռիտայի հիմնական մրցակից տեսնում էին Իրինա Շեյքին, ով ևս չափազանց համարձակ զգեստով էր ներկայացել, այս անգամ Ռիտայի հիմնական մրցակիցը երգչուհի և կոմպոզիտոր Էլի Գոլդինգն էր: Երկու երգչուհիներն էլ թափանցիկ գործվածքից զգեստներ էին կրում, սակայն Ռիտան գերազանցում էր ճերմակազգեստ Էլիին թե՛ փայլով, թե՛ լանջաբացվածքի խորությամբ: Դիտեք ֆոտոշարքը և ինքներդ կհամոզվեք:  

Aisle be there for you: Ora received some assistance as her dramatic train was laid out behind her by a helpful assistant 


Making their day: The 24-year-old stopped to have selfies with her fans outside the venue as she flashed her pearly whites 

Ռիտա Օրան լուսանկարվում է երկրպագուների հետ:

Selfie time: She held a camera phone way up high to get the best angle for the perfect photo as she perfected her pout

Էլին ևս չի մերժում երկրպագուներին, երբ վերջիններս սելֆի են խնդրում: 

Mwah! It was kisses all round for Taylor after she won her International Female Solo Artist award - presented to her by Ellie Goulding and Lewis Hamilton

Էլին միջազգային մեներգչուհու մրցանակն է հանձնում այդ անվանակարգում հաղթող ճանաչված Թեյլոր Սվիֆթին:

Who can blame her? Rita had a flirty moment with British actor Orlando Bloom, as they presented Ed Sheeran with his award for Best Solo Male Artist 

Մի քիչ բեմական ֆլիրտն Օրլանդոյի հետ չի խանգարի: 

 He DID it! Rita and Orlando presented a delighted Ed with the Best Solo Male Artist Award

Ահա և Էդը ստացավ բաղձալի մրցանակը: 

Who knew they were friends? Once inside, Rita caught up with comedian Jimmy Carr for a natter 

Ռիտան զրուցում է կատակերգակ Ջիմի Քարի հետ:

Whos been kissing her? Ellie later had a big lipstick mark on her cheek as she enjoyed a couple of drinks

Այս նկարն ապացուցում է, որ Ռիտան ու Էլին իրականում բնավ էլ չեն մրցակցում, այլ անկաշկանդ շփվում են մի քիչ ալկոհոլ օգտագործելուց հետո: Դե ինչ, ձեզ բարի ժամանց, գեղեցկուհինե՛ր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել