Դեպքեր`

1513 թվականի երկրաշարժը ավիրեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը։
1618 թվականին առաջին գահակալության ժամանակ գահընկեց է արվել Օսմանյան կայսրության Մուստաֆա I սուլթանը։
1794 թվականին Ֆրանսիայում Ազգային Կոնվենտը հեղափոխության թշնամիների սեփականությունը բռնագրավելու հրաման արձակեց։
1815 թվականին Էլբա աքսորված Նապոլեոն Բոնապարտը փախչում է այնտեղից։
1848 թվականին Ֆրանսիայում վերցվում են ազնվական տիտղոսները։
1896 թվականին Անտուան Անրի Բեկերելը հայտնաբերում է, որ ուրանի նմուշը հետք է թողնում լուսազգայուն թղթի վրա։ Նրա անունով է ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավորը ՍԻ համակարգում։
1917 թվականին Նյու Յորքի «Victor» ընկերությունում ձայնագրվում է առաջին ջազային սկավառակը։
1986 թվականին Միխայիլ Գորբաչովը հայտարարում է երկրում «Արագացման» («Ускорение») գործընթացը։
2008 թվականին Կորուսյալները ֆիլմի հիման վրա թողարկվեց Lost Via Domus խաղը։

Ծնունդներ`

1802 - Գաբրիել Պատկանյան, պատմաբան և հրապարակախոս
1802 - Վիկտոր Հյուգո, ֆրանսիացի գրող
1954 - Ռեջեփ Թայիփ Էրդողան, թուրք պետական և քաղաքական գործիչ (կամ պարզապես Բ.Տ) :
1983 - Պեպե Ֆերեիրա, ազգությամբ բրազիլացի պորտուգալական ֆուտբոլիստ։
1984 - Էմանուել Ադեբայոր, տոգոլեզցի ֆուտբոլիստ։
1985 - Ֆեռնանդո Լյորենտե, բասկ ֆուտբոլիստ, «Ատլետիկ» ֆուտբոլային ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող։

Մահեր`

1770 - Ջուզեպպե Տարտինի, Բարոկկո դարաշրջանի իտալացի ջութակահար և կոմպոզիտոր ։
1821 - Ժոզեֆ դը Մեսթր, ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և դիվանագետ
1959 - Վերդի,հայ աշուղագետ
2013 - Բաբկեն Հարությունյան, հայ պատմաբան, պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել