Էրեկցիայի (պոտենցիա) խանգարման 7 հիմնական պատճառAroxj.am–ը գրում է.

Էրեկցիան կամ պոտենցիան (ինչը ավելի հայտնի է հայերի շրջանում) կապված ու կախված է սրտի լավ աշխատանքից: Ավելի հստակ երակային համակարգի առողջ գործունեությունից, իսկ ավելի կոնկրետ՝ արյան շրջանառությունից: Եթե ձեր երակներում կան արյան հոսքը խոչընդոտող «արգելքներ»: Եթե ունեք երակների լայնացում կամ արյան ճնշման խնդիրներ, ապա դա առաջին պատճառներից մեկն է, որը կարող է հանգեցնել պոտենցիայի կամ էրեկտիլ ֆունկցիայի խնդիրների:

Իհարկե, եթե խնդիրներ, ունեք, ապա պետք չէ ամբողջ մեղքը գցել արյան շրջանառության կամ սրտի աշխատանքի վրա: Նախ հետազոտություն անցեք ու պարզեք, արդյոք չունեք սեռավարակներ կամ սեռական համակարգի որևէ հիվանդություն: Եթե ամեն ինչ կարգին է, ապա ժամանակն է փնտրել մյուս պատճառները:

Պոտենցիայի կամ էրեկտիլ ֆունկցիայի երկրորդ խոչընդոտը տեստոստերոնի ցածր մակարդկան է: Aroxj.am-ը հավաքել է ներկայացնում է այն 7 պատճառները, որոնք կարող են դառնալ էրեկտիլ ֆունկցիայի կամ պոտենցիայի խանգարման հիմք:

Քաղցրավենիք

Մեծ քանակությամբ շաքարավազի գործածումը, մի կտոր կրեմով խմորեղենը կամ քաղցր գազավորված ըմպելիքը կարող են փչացնել ամեն ինչ: Դրանց գործածումը իջեցնում է տղամարդու հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակը:  ԱՄՆ-ի և Իռլանդիայի գիտնականների համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչն էլ իր հերթին նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը: Կարդացեք նաև Ինչպես բարձրացնել տեստոստերոնի մակարդակը

Քուն

Շաբաթվա ընթացքում մի քանի օր քնում եք 5 ժամ կամ դրանից պակա՞ս: Եթե, այո, ապա մի զարմացեք, որ ունեք էրեկտիլ ֆունկցիայի խանգարումներ: Տղամարդու մոտ տեստոստերոնը ամենից արագն ու ակտիվը արտադրվում է հենց քնած ժամանակ: Հետազոտությունները ցույց են տվել, որ յուրաքանչյուր  օրվա անբավարար քունը տեստոստերոնի արտադրությունը նվազեցնում է 10 տոկոսով: Եթե շաբաթվա ընթացքում կամ ամեն օր դուք քնում եք 5 ժամ կամ դրանից էլ պակաս, ապա տեստոստերոնի մակարդակը կտրուկ իջնում է, քանի որ օրգանիզմը համապատասխան վիճակում ու բավականաչափ ժամանակ չունի այն արտադրելու համար: Չիկագոյի համալսարանի մասնագետները պնդում են, որ պոտենցիայի հետ կապված խնդիրներ չունենալու համար անհրաժեշտ է քնել, օրը 7 ժամից ոչ պակաս: Կարդացեք նաև Ինչպես բարձրացնել տեստոստերոնի մակարդակը ՄԱՍ 2

Պատերի ներսում

Տեստոստերոնի արտադրության ամենակարևոր տարրերից մեկը վիտամին D-ն է: Եթե ամբողջ օրը պատերի ներսում եք, ապա այս կարևոր վիտամինը անպայման պակաս կլինի: Վիտամին D-ի ամենամեծ չափաբաժինը կարող եք ստանալ արևի ճառագայթներից: Եթե առավոտից երեկո պարփակված եք պատերի ներսում ու արևի ճառագայթները ձեզ չեն «դիպչում», ապա մի զարմացեք, երբ մի պահ պոտենցիան փոխակերպվի իմպոտենցիայի: Գերմանացի և ավստրիացի մասնագետները նշում են, որ էրեկտիլ ֆունկցիան կարող է 20 տոկոսով անբավարար լինել, եթե բավականաչափ վիտամին D-ի քանակություն չեք ստանում օրվա ընթացքում: Նրանք խորհուրդ են տալիս օրվա ընթացքում 20 րոպե ժամանակ գտնել և զբոսնել արևի ներքո: Եթե դա անհնարին է, ապա գոնե սնվել վիտամին D-ով հարուստ սննդով: Չնայած, որ ըստ մասնագետների, արևի ճառագայթների վիտամին D-ն «ուրիշ է»: Կարդացեք նաև Ովքեր են իմպոտենցիա ունենալու ռիսկի խմբում և ինչ անել

Վազք

Վազքը, իհարկե, դրական է ազդում և արյան շրջանառության և սրտի աշխատանքի վրա: Սակայն եթե դուք շաբաթվա ընթացքում վազում եք 60 կիլոմետրից ավելի, ապա, ըստ Կոլումբիայի համալսարանի հետազոտողների, տեստոստերոնի մակարդակը իջնում է 17 տոկոսով: Ինչն էլ բնականաբար իր  բացասական ազդեցությունն է թողնում պոտենցիայի վրա: Ավելին, հետազոտողները նշում են, որ այն կտրում է հորմոն-արտադրող համակարգի և ուղեղի միջև կապը: Կարդացեք նաևԻնչպես բարձրացնել սեռական ֆունկցիոնալությունը և լիբիդոն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել