Մի բան ասեմ, բայց նախապես ներողություն, որ կուսակցակռիվների, եվրա-ռուսամետների թեմայով չի.
Արցախը շարունակում է վերաբնակեցվել: Տներ կառուցվում են, վերաբնակիչներին արտոնություններ տրվում են, հողագործության ու անասնապահության համար բարենպաստ պայմաններն առկա են, բայց... երևի շատերն արդեն գիտեն Ջորջի ու Արթինի մասին: Ջորջն, ի դեպ, փայտի մասնագետ է: Իր խոսքով` մինչ Հայաստան գալն արհեստանոց է ունեցել: Այսօր հնարավորություն չունի գործիքներ գնելու: Իսկ պատկերացրեք, եթե իրեն հնարավորություն ընձեռնվեր Իշխանաձորում սեփական արհեստանոցն ունենալու: Ոնց էլ լինի` հետագայում նաև օգնականների կարիք կունենա, այսինքն` կստեղծվեն աշխատատեղեր: Ու էդպես, փոխանակ չորուցամաք Արաքսավան բնակավայրում պահածոյի գործարան բացելու, կարելի էր Քաշաթաղում թեկուզ փոքր 3-4 արտադրամասեր կառուցել: Տներ, աշխատատեղեր... վերաբնակեցման գործում կարևոր երկու բաղադրիչներ, դե իսկ վերաբնակեցումն այսօր ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր է:
Էսքան բան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել