Ռմբակոծությունների հետևանքով վնասված տների բնակիչներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն առաջիկա նիստում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների տուժած բնակիչներին կհատկացնի շուրջ 6 ու կես միլիոն դրամ:
Այս անգամ փոխհատուցում կստանան մարզի Բերքաբեր, Բաղանիս, Բարեկավան, Կոթի, Չինարի և Պառավաքար համայնքների բնակիչները, վնասված գույքի շուկայական արժեքի գնահատման չափով, որն իրականացրել է Գեոպրոեկտ» ՍՊԸ-ն:
Փոխհատուցվում է անապահովների գազը Ընտանեկան նպաստի իրավունք ունենող ընտանիքների կողմից 2013թ. հուլիսի 7-ից մինչև 201թ. դեկտեմբերի 31-ը սպառած գազի գումարի մասնակի փոխհատուցման նպատակով կառավարությունը կհատկացնի ավելի քան մեկ և կես միլիարդ դրամ:
Բուժծառայությունների որակը կբարելավվի․ Կառավարությունն առաջիկա նիստում հավանություն է տալու հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությանը: Բայց, մինչև որակի բուն ապահովմանն անցնելը, առողջապահության նախարարին հանձնարարվելու է մշակել այդ ռազմավարությունն ապահովող միջոցառումների ցանկը և ներկայացնել կառավարության հաստատմանը: Այնպես որ կտրուկ փոփոխություններ և որակյալ բուժծառայություններ ակնկալողները պետք է սպասեն ևս 6 ամիս, որից հետո պարզ կլինի, թե որքան է բարելավվել հիվանդանոցային սպասարկման որակը: