Esem.am-ը գրում է․
Դերասանուհի Անաիս Սարդարյանը շուտով կներկայանա նոր սիթքոմում: «Շանթ» հեռուստաընկերության նոր նախագիծը, Անաիսի փոխանցմամբ, հիմնված է կանանց վրա:
«Կերպարս շատ նման է Անուշիկի կերպարին: Երբ այս կերպարի համար քասթինգ էր անցկացվում, ես մտա ներս ու բարևելուց հետո ասացին՝ Անաիս, հաջող, պարզ է, որ դու ես:) Անգամ չշարունակեցին քասթինգը: Անուշիկից հետո ինձ համար շատ հեշտ է խաղալ այս կերպարը»,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ այս դեպքում հերոսուհին ավելի գրոտեսկային է՝ հաշվի առնելով ժանրը: «Կարծում եմ՝ Անուշիկից կտարբերվի: Ես կփորձեմ այլ գույներ տալ նրան, սցենարիստն էլ այլ մարդ է»,- նկատեց նա:
ESem.am-ի հարցին՝ որպես դերասանուհի՝ հե՞շտ է ներկայանալ նմանատիպ կերպարներով, չէ՞ որ այս դեպքում հնարավորություն չի լինում ներկայանալ բազմապրոֆիլ և տպավորություն է ստեղծվում, որ դերասանն այլ ժանրում չի կարող խաղալ՝ Անաիսն արձագանքեց, որ թատրոնում ներկայանում է շատ բազմազան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ