Հակադրվելն ու փնովելը հասարակության մի շրջանում դարձել է սինդրոմ, որն իր հետևից ջնջում է արժեքներ ու անուններ: Չկա մի իրադարձություն, տոն ու հոբելյանական տարի, որ էս ամենի վրայով ծանր հրետանին չանցնի ու չջնջի արժեքներն ու անունները: Այսօր Զորավար Անդրանիկի 150-ամյակն է, որը բոլորիս համար պետք է որ դառնար խորհուրդ, բայց շատերը թե փորփրում են նրա կենսագրությունը, թե անձի հետ կապված խնդիրները... Նախորդ դարում Անդրանիկի մասին իրենց գնահատականներն են տվել ֆրանսիացները, բուլղարները, ռուսները և ամենակարևորը՝ թուրքերը: Հարյուր հազարանոց կանոնավոր բանակի դեմ կռվելով՝ Անդրանիկի ու իր նմանների տեսակը պահպանեց ազգի մի մասին, որ նրանք էլ չարժանանային էն ճակատագրին, որ արժանացան այլոք..... Հիմա չեմ հասկանում՝ Անդրանիկից դժգո՞հ եք ձեր գոյության համար։ Թե՞ նրա համար, որ թույլերի շարքին չդասվեց ու չանհետացավ ոսկորների մեջ։ Սերոբ Աղբյուր, Արաբո, Անդրանիկ, Մախլուտո, Քեռի, Չաուշ, Մուրադ, Նժդեհ ու այսպես շարունակ. փառավոր մարդկանց փառավոր ճանապարհը պարտավոր ենք հարգել ու վերջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/1777558059135440?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել