Interpress.am-ը գրում է․

ՄՈՍԿՎԱ-Ռուսաստանն առաջարկել է հզոր հակաօդային պաշտպանության համակարգ վաճառել Իրանին, ասել է մի բարձրաստիճան պաշտոնյա: Կրեմլը չեղյալ է հայտարարել վաճառքի արգելքը, որը հինգ տարի առաջ կիրառվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո:

Սերգեյ Չեմեզովը`Ռուսաստանի պաշտպանության համակարգում РОСТЭК -ի գլխավոր գործադիր տնօրենը, ասել է, որ Թեհրանը քննարկում է AnTeY-2500 հակաբալիստիկ հրթիռների վաճառքի վերաբերյալ առաջարկը: 2010 թվականին  չեղյալ հայտարարվեց 2007-ին կնքված պայմանագիրը, որը վերաբերում էր  S-300 համակարգի մատակարարմանը:

«Հարցը քննարկվում է: Առայժ որոշում չի կայացվել», երկուշաբթի Աբու Դաբիում կազմակերպված զենքի ցուցահանդեսում ասել է Չեմեզովը: Մեկնաբանությունն արվել է սառը պատերազմից հետո Արևմուտքի և Ռուսաստանի միջև ծագած լուրջ առճակատման պայմաններում: ԱՄՆ-ը, ԵՄ-ն և ուրիշ պետություններ Մոսկվայի դեմ պատժամիջոցներ են կիրառում Ուկրաինա ներխուժելու պատճառով:

Պարոն Չեմեզովը ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում հայտնվածներից մեկն է: РОСТЭК –ը «պետական ​​կորպորացիա» է, որը պատասխանատու է տասնյակ պաշտպանական ու տեխնոլոգիական ընկերությունների, այդ թվում, Рособоронэкспорт-ի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել