Esem.am-ը գրում է.
Սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 19 տարին, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել:
«Այնքան զանգեր եմ ստանում, այնքան հաղորդագրություններ, որ նույնիսկ չեմ հասցնում պատասխանել: Շատ ուրախ եմ, որ մարդիկ հիշում են տարեդարձս ու շնորհավորում: Իսկապես շատ հաճելի է, բոլորին շատ շնորհակալություն»,-ESem.am-ի հետ զրույցում ասաց Լիկան:
Կեսգիշերին դերասանուհուն անակնկալ են մատուցել ընկերները: «Ինձ կանչեցին՝ ասելով, որ ինչ-որ բան է պատահել: Մի պահ ինձ կասկածելի թվաց, որ հենց 23:30-ի կողմերն էր ինչ-որ բան պատահել, սակայն ամեն դեպքում անհանգստացա», - ասաց Լիկան՝ հավելելով, որ դրսում ընկերներն իրեն սպասել են տորթով, ծաղիկներով, փուչիկներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ