Մարդկային առաքինությունն ու բարոյականությունը, Աստվածաշնորհ կամ հազարամյակների ընթացքում մարդու կողմից գտնված բոլոր ճշմարիտ արժեքներն ու գաղափարներն այսօր համարվում են տնտեսական հետամնացության տանող, և մերժված, վանված ու մոռացության են մատնված: Ավելին, այս գաղափարները ներկայացվում են որպես գիտության և իմաստության հակոտնյաներ, որպես մարդկության առաջընթացը խոչընդ
ոտող, նրան առ միջնադարյան խավարն ուղղորդող գաղափարներ:
Մարդու և Աստծո միջև կապի խզման հետևանքով կտրվել է նաև մարդու կապն իր Արարչաստեղծ Էության հետ: Մարդն օժտված լինելով Տիեզերքի գաղտնիքների իմացության, ճշմարտության որոնման ենթագիտակցական ձգտումներով, արդարության և կատարելության հաստատման նպատակադրությամբ, գեղեցկության ու մաքրության ներդրման փնտրտուքով և երկրի վրա որպես Աստծո ներկայացուցիչ հաստատվելու առաքելությամբ, գահավիժեց և վերածվեց զուտ նյութական աշխարհով սահմանափակված մի շահամոլ, ագահ ու ընչաքաղց արարածի, որի խնդիրը միայն անձնական առավելագույն հաճույքներ ստանալն է, ինչի հետևանքով ճշմարիտ մարդկային էությունը փոխարինելու եկան կենդանական բնազդները: Արդյունքում, մարդիկ և ժողովուրդները սկսեցին ներկայանալ որպես ախոյաններ, առանձին անհատի կամ մի ամբողջ ժողովրդի երջանկությունը պայմանավորվեց այլոց հետ բախմամբ, նրանց ճնշմամբ ու ոչնչացմամբ, կառուցողական, փոխհամագործակցված էվոլյուցիոն զարգացումը, փոխարինվեց ապրելու, ուրիշի հաշվին ապրուստի միջոցներ հայթհայթելու համար պայքարով:
Փոխառություն է, գրողը ես չեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել