Հայ ժողովուրդը բաժանված է երեք մասերի՝ հայաստանահայեր, սփյուռքահայեր և ֆեյսբուքահայեր: Առաջին երկուսում չկա խոսքի ազատություն, հանրային միտքը կաշկանդված է և կաղապարված, որի պատճառով էլ առաջացել է ճահճային վիճակ, փակուղի, ու չկա զարգացման որևէ հեռանկար: Ի տարբերություն առաջին երկուսի՝ ֆեյսբուքահայությունը միակն է, որն ունի ազատ արտահայտվելու, ազատ ու համարձակ մտածելու հզոր մի ամբիոն: Այն, ինչն ազատ հայի միտքը ստեղծեց այս վիրտուալ աշխարհում, կգա ժամանակ, կտեղափոխվի, կկիրառվի իրական աշխարհում՝ մեր հայրենիքում: Նույնիսկ այստեղ ազատորեն դուրս տրված հիմարությունները կարող են մտածող մարդկանց համար «ուսանելի» նյութ հանդիսանալ: Ամեն բան՝ խելացին-հիմարը, կիրթը-անկիրթը, մասնագետը-դելետանտը, ազգայինը-ապազգայինը... և վերջապես՝ իրականը-ֆեյքը, հսկայածավալ ցուցափեղկի նման կողք կողքի շարված են մարդկանց առջև, ջոկիր, որը կամենաս:
Պատկերացնու՞մ եք, եթե այս ճոխությունն ազգովի ունենայինք իրական կյանքում: Հիմա վաղու՜ց էինք ամեն բան «ջոկել» ու իրենց տեղերը դրել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1/posts/946513055379729
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել