Բաղադրությունը`
4 շաուրմայի համար

300 գրամ հավի ֆիլե
2 հատ միջին լոլիկ 
1 հատ վարունգ
5 ճաշի գդալ կետչուպ
Մայոնեզ 
2 պտճեղ սխտոր
200 գրամ կաղամբ
5 ճաշի գդալ մածուն
1 միջին սոխ
1 կգ լավաշ
Բուսական յուղ տապակելու համար

Պատրաստման եղանակը`

1. Հավի ֆիլեն լվանալ հոսող ջրի տակ և կտրել փոքր կտորների:
2. Սոխը մանր կտրել և տապակել փոքր քանակությամբ բուսական յուղի մեջ:
3. Երբ սոխ դառնում է թափանցիկ, ավելացնել ֆիլեն, աղ և պղպեղ անել, խառնել և թողնել, որ տապակվի:
4. Կաղամբը լվանալ, կտրել: Աղ, պղպեղ անել, խառնել, ավելացնել մի փոքր քանակությամբ մայոնեզ: Աղցանը պատրաստ է:
5. Պատրաստի հավը սոխի հետ (այն շատ արագ է պատրաստվում՝ 5-7 րոպե) տեղափոխել մաքուր ափսեի մեջ:
6. Պատրաստում ենք սոուսը:
Վերցնել երկու փոքր գավաթ, մեկի մեջ լցնել 5 ճաշի գդալ կետչուպ և համեմել ցանկացած համեմունքով (մենք ընտրել ենք խմելի սունելի): Լավ խառնել: Մյուս գավաթի մեջ լցնել 5 ճաշի գդալ մածուն, ավելացնել 4 ճաշի գդալ մայոնեզ, սխտորը և լավ խառնել:
7. Լոլիկը և վարունգը կտրել բարակ շերտով և դնել ափսեի մեջ:
8. Բոլոր բաղադրիչները շաուրմայի համար դնել կողք կողքի սեղանին, այնպես որ դա հարմար լինի լավաշի վրա տարածել:
9. Լավաշի վրա քսել երկու տեսակի սոուսները: Լավաշի վրա լցնել հավը, կողքին դնել կաղամբը, լոլիկը, վարունգը: Փաթաթել ծրարաձև, և պատրաստ է:
10. Բուսայուղը տաքացնել թավայի մեջ: Տապակել շաուրման երկու կողմից մինչև ոսկե դարչնագույն դառնալը: Եթե սոուսն ավելանա, կարող եք մատուցել շաուրմայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել