015-300x238Mashable.am-ը գրում է.

Պատասխանեք այս խնդիրներին, ստուգեք ձեր կարողությունները, սակայն առաջ չընկնեք և պատասխանները չնայեք:

Խնդիրներ

1. Որտե՞ղ է հանդիպում այնպիսի երևույթ, որ ձին ձիու վրայով կարող է ցատկել:

2. Բանկան դրված է սեղանին: Այն այնպես է դրված, որ դրա մի մասը օդում է, իսկ մյուս մասը՝ սեղանին: Ի՞նչ է դրված բանկայի մեջ, եթե այն կես ժամ հետո կընկնի և ինչու՞:

3. Այս խնդիրը 1 դասարանցին լուծում է 5 րոպեում, բարձր դասարանցիները՝ 15 րոպեում, ուսանողը՝ 1 ժամում, պրոֆեսորը երբեք չի լուծել: Ի՞նչ է գրված одтчпшсвдд :

4. Մի գնացքը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ մեկնում է 10 րոպե ուշացումով, իսկ մյուսը՝ Սանկտ Պետերբուրգից Մոսկվա 20 րոպե ուշացումով: Գնացքներից ո՞րն է ավելի մոտիկ գտնվելու Մոսկվային, երբ դրանք կհանդիպեն:

5. Կա բետոնե մի պատ, որի բարձրությունն է 3 մետր, երկարությունը՝ 20 մետր, իսկ քաշը՝ 3 տոննա: Ինչպե՞ս այն գցել, եթե ոչինչ ձեռքի տակ չունեք:

6. Հարթության վրա դրեցին 2 աղյուս, մեկը լիովին դրված է հարթության վրա, իսկ մյուսը կողքի վրա: Դրանց քաշը միևնույնն  է: Ո՞ր մի աղյուսը ավելի արագ կընկնի, երբ հարթությունը շարժեք:

Պատասխաններ

1. Շախմատում:

2. Սառույց:

3. 1-один, 2-два, 3-три և այսպես շարունակ մինչև 10:

4. Երբ գնացքները հանդիպեն, դրանք կլինեն Մոսկվայից նույն հեռավորության վրա:

5. Հաստությունը այսպիսի պատի կլինի ոչ ավելի քան 2 սանտիմետր հետևաբար այն հեշտությամբ կարելի է գցել ձեռքով:

6. Աղյուսները նույն կշիռը ունեն, նույն ուժով են հենված հարթությանը հետևաբար նույն ժամանակ կընկնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել