Fact.am-ը գրում է․
Մանկան լացը առավել տհաճ ու անտանելի ձայն է չափահաս մարդու համար, եզրակացրել են Նյու Յորքի համալսարանի ամերիկյան գիտնականները` հիմք ընդունելով իրականացրած մի շարք հետազոտությունները:
Գիտնականները անցկացրել են հետազոտություն ստուգելու մարդկանց աշխատունակությունը, երբ նրանց շեղում են տարբեր ձայները: Հետազոտվողներին խնդրել էին նախ լռության մեջ լուծել մաթեմատիկական խնդիրները, ապա խոսակցությունների ժամանակ, ապա երեխայի լացի ժամանակ,այնուհետև մեքենաների աղմուկի ներքո:
Հետազոտության տվյալների համաձայն մանկան լացն ամենաշատն է շեղել հետազոտվողներին խնդրի լուծման :
Հետազոտություն իրականացնող Նյու Յորքի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ֆալկոն Չանը ասել է . «Լսելով մանկան լացը հետազոտվողների աշխատունակության մակարդակը նվազել է: Անկախ նրանից, թե ինչ սեռի ներկայացուցիչ են եղել` տղամարդ, թե կին»:
Տարօրինակ է, բայց մյուս հնչյունները գրեթե չեն ազդել մասնակիցների մաթեմատիկական ձեռքբերումների վրա: