Այսպես կարելի է մեկնաբանել և լավագույնս ներկայացնել ԱՄՆ-ի կողմից իրականացվող քաղաքական կուրսը: Երկիր, որը իրեն համարում է դեմոկրատիայի «ջատագող», իրականում ունի մեկ նպատակ՝ տիրել այլոց ռեսուրսներին(Ֆարիդ Զաքարիա, ԱՄՆ նախագահի խորհրդական. «Այլոց հզորությունը»), տիրել Եվրասիական Մեծ սալին(Բժիզինսկի. «Մեծ շախմատային տախտակ») ամեն գնով՝ անգամ սեփական ժողովրդին «ահաբեկչության զոհ» դարձնելով: Մի երկիր, որ առաջնորդվում է միմյան տնտեսական և քաղաքական շահերով, երկիր, որը չգիտի ինչ ասել է ազգ, որը չի ճանաչում 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունը, երկիր, որի արձակաց ռումբերից Իրաքում և Աֆղանստանում զոհվում են հազարավոր խաղաղ բնակիչներ, պարզապես իրավունք չունի անգամ շշուկով խոսել և փորձել այլ երկրներին մեղադրել ժողովրդավար չլինելու համար, և, իհարկե, պետք է սաստել այն դեսպաններին, ովքեր պատեհ և անպատեհ առիթով փորձում են իրենց «հեղինակավոր հիմարությունը» ներկայացնել՝ որպես ճշմարտության գոհարներ: Թերևս տեղին է ասել՜ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱԼԻՔՆ Է ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԻՆ, և հենց այս տրամաբանությամբ է շարժվում ԱՄՆ-ը՝ քողարկված քաղաքական տեխնոլոգիաներ իրականացնելով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=432965170085253&id=100001153206728
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել