Mashable.am-ը գրում է․
Ճապոնացիների շնորհիվ ստեղծվել է այս մեթոդը: Այն շատ պարզ է, սակայն էֆֆեկտիվ:
1. Վերցնել սրբիչ, ոլորել այն գլանաձև, որպեսզի երկարությունը չլինի 40 սանտիմետրից ավելի քիչ, իսկ լայնությունը մոտ 10 սանտիմետր: Ամրացնել վրան պարան, որպեսզի սրբիչը չբացվի:
2. Նստել կոպիտ հորիզոնական մակերեսի վրա, օրինակ՝ յոգայի համար նախատեսված խալու վրա, հետո դնել ոլորված սրբիչը մակերեսի վրա:
3. Պառկել սրբիչի վրա: Սրբիչը պետք է դնել գոտկատեղի տակ՝ ինչպես ցույց է տրված նկարում:
4. Դնել ոտքերը այնպես, որ բութ մատերը լինեն իրար կպած, իսկ ոտքի տակի հատվածները իրարից պետք է գտնվեն 25 սանտիմետր հեռավորության վրա:
5. Ձեռքերը դնել գլխից վերև՝ ուղիղ վիճակով, որպեսզի ճկուտները իրար կպնեն:
6. Այսպիսի դիրքով պառկել մոտ 5 րոպե:
7. Հետո վեր կենալ դանդաղ՝ առանց ավելորդ շարժումների:
Այս մեթոդի օգնությամբ կմախքը սկսում է ընդունել ճիշտ ձև և որովայնը դառնում է ավելի ամուր, գեղեցիկ, առանց ավելորդ ճարպերի: