Այսօր շատերը տեսնելով Սվաստիկան ասում են, թե դա Հիտլերի նշանն է կամ դա կապում են չարի ու ազգայնամոլության հետ: Հիտլերյան Գերմանիան Սվաստիկան ընդունեց որպես պետական խորհրդանիշ քանի, որ սվաստիկան համարվում է արիական տիեզերաիմաստ խորհրդանիշներից մեկը եւ 1930-ական թթ.-ին գերմանացիները հայտարարելով իրենց արիական ցեղի ժառանգներ, պետք է օգտագործեին այս հզոր խորհուրդ-պատկերը որպես իրենց խորհրդանիշ:Ընդունված է, որ svastika բառը կազմված է su-լավ, բարի եւ asti-լավ լինել բաղադրիչներից, որը երջանիկ, բարեբախտ վիճակի իմաստ ունի: Վերջին շրջանի ուսումնասիրողները, սվաստիկա բառը մեկնաբանում են նորովի:Սվաստիկան տարբեր ժողովրդների մոտ տարբեր անվանումներ է ունեցել, սակայն 19-րդ դարի վերջերից տարածված են արեւխաչ, կեռխաչ, ճանկախաչ, խաչաթեւ, արմնկաձեւ խաչ, հավերժության նշան եւն անվանումներ:Ովքեր կարդացել են <<Սասնա ծռեր>> Էպոսը, ապա կիմանան, որ Սասնա զինվորները իրենց աջ բազկին կապում էին Խաչ պատերազմին իսկ դա հենց սվաստիկան է, որը հայ ռազմիկների խորհրդանիշներից մեկն է:Սվաստիկան դարեր շարունակ համարվել Արիականության նշան կամ Արիների և Արիական ցեղի նշան իսկ հայերը Արիական ազգ են այսինքն Սվաստիկան կարող են կրել բոլոր հայերը և դա պետք է դիտվի որպես հզորության և նախնյաց գենի խորհրդանիշ այլ ոչ թե չարության:Հայերը բազմիցս կրել են Սվաստիկան, որը ապացուցում է այս ժայռապատկերները, որոնք արված են Գեղամա և Սյունաց լեռներում: Նաև Սարդարապատի թանգարանում կա մի կիսանդրի, որի վրա պատկերվաղ են սվաստիկաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել