Aroxj.am-ը գրում է․
Ճարպերն այրող կոկտեյլները հիանալի միջոց են ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Նրանք արագացնում են նյութափոխանակությունը, վերացնում են քաղցի զգացումը, հարստացնում օրգանիզմը վիտամիններով և հանքանյութերով: Aroxj.am-ը ներկայացնում է 3 կոկտեյլի բաղադրատոմս, որոնք օգնում են այրել ավելորդ ճարպերը:
Բաղադրատոմս 1
Անանուխով և կիտրոնով թեթև կոկտեյլը օրվա սկզբին կառույգացնի, էներգիա կհաղորդի և կօգնի ազատվել ավելորդ սանտիմետրներից:
Կիվի-1 հատ,
Կիտրոն - 2 կտոր,
Անանուխ - 7 ճյուղ ,
Մաղադանոս - 7 ճյուղ ,
Ջուր - 100 մլ :
Մեղր - ըստ ճաշակի և ցանկության:
Կիվին մաքրել և ոչ մեծ կտորների կտրատել: Լցնել բլենդերի մեջ: Կիվիին ավելացնել կիտրոն, կանաչի և ջուր, լավ խառնել: Միանգամից օգտագործել պատրաստելուց հետո:
Բաղադրատոմս 2
Էկզոտիկ մրգերի սիրահարների ճաշակով կլինի արքայախնձորով և թուրինջով կոկտեյլը: Այս մթերքները դդմի սերմերի հետ ճարպերն այրելու գործում լավագույններից է:
Թուրինջ - ¼ հատ,
Կեֆիր - 250 մլ ,
Դդմի սերմեր - 30 գ.,
Կոկոսի յուղ - 30 մլ
Թուրինջը և արքայախնձորը մաքրել, ոչ մեծ կտորների կտրատել և լցնել բլենդերի մեջ: Մրգերին ավելացնել կեֆիր, սերմեր և կոկոսի յուղ, խառնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ