
Յորքշիրի բնակիչներ Էմի Էվինգը և Ալեքս Սայմոնսը որոշեցին առանձնահատուկ դարձնել իրենց հարսանիքի օրը։ Նրանց հարսանիքին 130 հարսնաքույր և 103 ազաբ բաշի է եղել։ Թե՛ հարսնաքույրերը, թե՛ ազաբ բաշիները միևնույն զգեստն էին կրում, ուստի այս հարսանիքին ոչ ոք չէր փորձում տրաքացնել մյուսներին իր շքեղ տոնական հագուստով։

Ավելի քան հարյուր հարսնաքույր ու ազաբ բաշի հրավիրելու գաղափարը ծագել է Էբբի Լյուիսի մտքում, ով «Confetti & Lace» հարսանեկան գործակալության տնօրենն է։ Նորապսակները նոր ռեկորդ են սահմանել, որը տեղ է գտնելու Գինեսի ռեկորդների գրքում։ Հարսնաքույրերի զգեստները կարվել են Ամերկայում, ապա ուղարկվել Յորքշիր։ Էմին ու Ալեքսը 4 երեխա ունեն նախկին ամուսնություններից, իսկ ներկայումս Էմին հղի է Ալեքսից։

Էբբին, ով ևս որպես հարսնաքույր է մասնակցել հարսանիքին, ասել է.
Հարսանիքի ծախսերը 169857.937 դոլար կնստեին զույգի վրա, սակայն բոլոր մասնագետները՝ այդ թվում և ես, անվճար են մատուցել իրենց ծառայությունները։

Ալեքսն իր սեփական ռադիոընկերությունն ունի։ Բացի այդ, նա վարում է ռեգբիի շոու «Premier Sports» ալիքով։ Աշխատանքի բնույթով նա լայն կապեր ունի թե՛ սպորտի, թե՛ շոուբիզնեսի ասպարեզում։ Նա իբրև ազաբ բաշի հրավիրել էր «Հարի Փոթեր» կինոնկարի Նևիլ Լոնգբաթմի դերակատար Մեթյու Լյուիսին, ինչպես նաև հայտնի մարզիկներ Թոմ և Ջորջ Բուրգեսներին։

Ռուդինգ զբոսայգում տեղի ունեցած հարսանեկան արարողությունն անցկացվել է Գինեսի ռեկորդների գրքի ուղեցույցների համաձայն, որպեսզի հնարավոր լինի հետագայում այն գրանցել Գինեսի գրքում։




