Four-month-old Magnus was starved by circus owners and only given liquids so he would stay small and cute for photographs. He is pictured above after an operation to have his oesophagus widened so he can eat solid food

Մանգուս անունով այս կորյունն Իսպանիայի կրկեսներից մեկի այցեքարտն էր։ Կրկեսի տնօրինությունը 20 եվրո էր պահանջում այն այցելուներից, ովքեր ցանկանում էին լուսանկարվել նրա հետ, իսկ ցանկացողների թիվը շատ մեծ էր։ Կրկեսի աշխատակիցները գիտակցում էին, որ Մանգուսն այցելուների շրջանում այդքան մեծ պահանջարկ կվայելի այնքան ժամանակ, քանի դեռ փոքր-մոքր է ու փիսիկի մռութիկ ունի։ Նրանք հասկանում էին, որ հասուն առյուծն այդքան եկամուտ չի բերի իրենց, որքան փոքրիկ կորյունը։ Այդ իսկ պատճառով նրանք գրեթե սովամահության էին հասցրել այս առյուծին, որպեսզի նա չմեծանա։

The malnourished lion, who was born in captivity, should have been started on solid food at least two months ago. He is pictured above before the surgery 

Առյուծն արդեն 4 ամսական է, սակայն  մինչև վերջերս նրան միայն յոգուրտ ու հաց էին տալիս։ Իմանալով կրկեսի աշխատակիցների այս դաժան վերաբերմունքի մասին՝ անասնաբույժները միջամտեցին։ Անազատության մեջ ծնված այս առյուծը պետք է առնվազն երկու ամիս առաջ մսային կեր ստանար, սակայն քանի որ կրկեսի աշխատտակիցներն իրենց ճղճիմ շահերը գերադասել էին առյուծի առողջությունից, Մանգուսն այժմ թերսնված է։ Բուժստուգումներից մեկի արդյունքում պարզ էր սարձել, որ կենդանու կերակրափողը փոքրացել էր,  որովհետև խեղճը երբեք կարգին սնունդ չէր ընդունել։

Magnus, pictured on the surgery bed, had to undergo several operations to ensure vets were successful

Մանգուսը վիրահատական սեղանին

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Lets Adopt» (թարգմանաբար՝ եկեք որդեգրենք) բարեգործական ընկերությունն իր վրա վերցրեց կերակրափողի լայնացման վիրահատության ծախսերը, թեպետ սովորաբար այս կազմակերպությունը միայն կատուների ու շների բուժմամբ է զբաղվում։ Վիրահատությունը բարեհաջող ընթացավ, և Մանգուսը հիմա կարողանում է առյուծին վայել սնվել։

Although Magnus will never be able to survive in the wild, he seems happy enough recovering at the Hospital Veterinario Valencia Sur in Spain

Նրա քաշը կամաց-կամաց ավելանում է։ Երբ Մանգուսին ազատեցին կրկեսի ստոր աշխատակիցների ճիրաններից, նա ընդամենը 11 կգ էր կշռում, իսկ հիմա՝ 22 կգ։ Մանգուսը վայրի բնության մեջ փրկվելու շանսեր չունի։ Բանն այն է, որ անգամ վիրահատությունից հետո նրա կերկրափողն այնքան նեղ է, որ նրա կերը պետք է կտրատված վիճակում մատուցվի նրան։ Առաջիկայում Մանգուսին դեռևս մի քանի վիրահատություն է սպասվում, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ 

The little lion can now eat crushed chicken and gnaw on large bones. His weight since the surgery has doubled from 11kg to 22kg 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել