Քանի որ շարունակվում են հարցադրումները Գագիկ Ծառուկյանի մասին վերջին ելույթիս կապակցությամբ, ոմանք նաև շահարկում են այն, ուստի մեջբերում եմ նույն թեմայի շուրջ Aravot.am-ին տված իմ պատասխանը.

«Ես ինձ քաղաքական գործիչ եմ համարում և այս տարիների ընթացքում կարողացել եմ բացառապես մնալ քաղաքական գործընթացների և քաղաքական գնահատականների շրջանակներում։ Իմ ցանկացած հրապարակային խոսք ու մեկնաբանություն կամ թե գնահատական բացառապես քաղաքական են, այլ ոչ թե անձնական, որը, չգիտես ինչու, որոշ մարդիկ այդպես էլ չեն ուզում հասկանալ: Իսկ քաղաքական գործընթացները շարունակվում են. օրակարգերը փոխվում են, և ես՝ որպես քաղաքական գործիչ, մասնակցում եմ բոլոր գործընթացներին: Իսկ քաղաքական գնահատականների համար ես չեմ զղջում»։
Այստեղ ամեն ինչ հստակ ասված է, ավելացնելու ոչինչ չունեմ։ Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կորոշեն ինձ դարձյալ ներքաշել այս թեմայի շուրջ, թող հիմք ընդունեն վերոնշյալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել