Mashable.am-ը գրում է.
Բերանի համը «պատմում» է հիվանդությունների մասին:
1. Քաղցրություն
Եթե զգում եք քաղցրություն, ապա դա կարող է լինել դիաբետի նշաններ: Եթե թթվաքաղցր համ է, ապա դա կարող է լինել ենթաստամոքսային գեղձի պատճառով՝ մեծամասամբ պանկրեոտիտի ժամանակ:
2. Թթու համ
Հաճախ հղիների մոտ բերանում կարող է առաջանալ թթու համ, բայց եթե պատճառը դա չէ, ապա ուշադիր եղեք մարսողության նկատմամբ: Նաև կարող է պատճառ հանդիսանալ բերանի խոռոչի խնդիրները՝ գինգիվիտ, պարոդոնտիտ, լնդերի արյունահոսությունը:
3. Դառնություն
Մեծամասամբ այսպիսի համ կարող է լինել այն մարդկանց մոտ, ովքեր շատ են ուտում յուղոտ, տապակած կերակուր կամ ովքեր շատ են օգտագործում ալկոհոլ: Նաև այսպիսի համ կարող է առաջանալ լյարդի, միզապարկի խնդիրներից:
4. Աղի համ
Կարող է այսպիսի համ առաջանալ սնկային հիվանդությունների, թքագեղձերի հիվանդությունների պատճառով կամ եթե օրգանիզմը ջրի կարիք է զգում: