Նյարդերիս վրա ազդում է, երբ Արցախի հերոսներին իմ ու քո են անում: Բաժանում են յուրայինի և օտարի: Երբ հասկանանք, որ բոլորն էլ մերն են, և կապ չունի, թե որտեղացի են, որ կուսակցությունից են կամ կազմակերպությունից ու ջոկատից, այդ ժամանակ էլ կրկին կկարողանանք նոր հաղթանակներ կերտել: Լավ է, որ այդ արատավոր երևույթը պատերազմի տարիներին լայն տարածում չի ունեցել, իսկ հիմա ունենք կանոնավոր բանակ: Հ.Գ. Նրանց իմ ու քո բաժանելուց առաջ հիշեք, որ նրանց կատարածները մի շղթայի օղակներ են, և եթե մի օղակը չլիներ, ամբողջ շղթան կքանդվեր, և մյուսների գործերը ջուրը կընկնեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել