Դուռը կամաց փակիր
Անկեղծ ասած ես ուրախ եմ... ուրախ եմ կյանքումս պատահած ցանկացած միջադեպի, տխրության ու ցավի համար, դրանք իմ մեջ ինձ են ստեղծել, ուրախ եմ արածս ամեն սխալի համար, դրանք ինձ փորձ են տվել,ուրախ եմ այն մարդկանց համար, ում ես անցյալում եմ թողել, նրանք այլևս իմ կողքին տեղ չունեին ու անելու բան էլ չկար...... ուրախ եմ նույնիսկ չկատարված երազանքներիս համար, դրանք մեղմ քամիներ էին, հաճելի, բայց վտանգավոր....ուրախ ու հպարտ եմ այն կայնքի համար, որ ապրել եմ:
Տեսել եմ ցավ, տեսել եմ խարդախություն, տեսել եմ նախանձ ու չարություն, տեսել եմ դավաճանություն ու ստորություն.....տեսել եմ, ապրել եմ, բայց...անցել եմ ...
Կյանքում բաներ կան, որոնք չենք հասկանում, փորձում ենք քանդել կծիկը, բաներ կան, որ շրջանցում ենք, չենք ուզում ժամանակ տրամադրել, իսկ բաներ էլ կան, որ հստակ գիտակցում ենք, բայց չենք կարողանում փոխել....
<<Բայց և այնպես, բայց և բայց, բայց կա այստեղ մի վատ բայց, ու քանի դեռ կա մի հարց,
որ գոյություն ունի մի մեծ բաց, շատ բաներ մնում են փակ, փոխանակ որ լինեն բաց...>> /Վահրամ Սահակյան/
Կյանքումս անցյալս, ներկաս ու մոտ ապագաս նույնն են, դրա շնորհիվ ու կամ պատճառով դեմքերը հին են, դերերը տարբեր.....
Երթուղային նստե՞լ ես կարդացե՞լ ես դռան վրա ինչա գրած
-Դուռը կամաց փակիր
Ուրեմն դու էլ քո կյանքի բոլոր դռները կամաց փակիր, որ հետագայում կարողանաս բացել անհրաժեշտ դեպքում, ներս մտնես, ու էլի դուրս գաս, երբ անելիքդ վերջացնես, քո կյանքի դռներն էլ ԿԱՄԱՑ ՓԱԿԻՐ...
Առնելա Այվազյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել