Քանի այսօր եկել եմ, մի բան էլ ասեմ ու գնամ։
Հայեր, հայերեն խոսելը միայն նախադասության մեջ հայերեն բառեր օգտագործելը չի, մի ապականեք լեզուն ու ձեր փողոցային ու ընտանեկան բառապաշարը շաղ մի տվեք հանրային վայրերում... Լեզուն եզակի արժանիքներից մեկն է...
Այսօր Երթուղայինով ուղևորվորվելիս մի 55-ն անց կին բացեց գազելի «դուռ» կոչվածը ու, դժգոհելով գազելում կանգնելու քիչ տեղից, աղջիկներին ասաց.
«Որ կանգնցրել ես, պդի նստես, շոֆերը հո մեր ձեռը չի՞ գժվելու... հելեք, պՌծեք...»
Երթուղայիններում պոռնոգրաֆիայի այս հաճախ հանդիպող նախադասություններն արդեն զզվանք են առաջացնում...
Դե արի ու մի գժվի, վարպետ, էն որ քյարթ տղերքն են սենց խոսում, հլը ոչինչ, բայց որ կնոջ շուրթերից ես լսում էս ամենը....
Խոսեք հայերեն, գրեք հայատառ... Գոնե մի պահ մտածեք, որ մայրենի լեզվի արմատը մայր բառն է...