Fact.am-ը գրում է․
Ինչպես հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը, ԽՍՀՄ խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման ծրագրում ներառված տարեցների շրջանակն ընդլայնվել է:
2015թ.հունվարի 15-ի անդրանիկ նիստում ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով`ավանդների փոխհատուցում կարող են ստանալ նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների՝ մինչև 1931թ.դեկտեմբերի 31-ը ծնված անձինք: Նման համայնքների թիվը 32 է: Այս երկու խմբում ներառված անձանց համար ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված լինելը և 0-ից բարձր միավորունենալը պարտադիր նախապայման չէ: Իսկ 2015 թվականի հունվարի 1-ից ծրագիրը շարունակվում է տարեցների մասով, սակայն այստեղ կա նորություն: Մինչև 2014 թվականի ավարտը վճարվում էր մինչև 1929 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց ավանդները, իսկ այժմ ընդլայնվել է ավանդների փոխհատուցում ստացող տարեցների շրջանակը: Հունվար ամսից ավանդների փոխհատուցում կարող են ստանալ նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք:
Այս տարի ավանդների փոխհատուցման ծրագրի համար տրամադրվել է շուրջ 1.5 մլրդ դրամ:Քանի որ արդեն կա Կառավարության համապատասխան որոշումը, ապա շուտով կտպագրվի 2015 թվականի առաջին ցուցակը և այնտեղ ներառված անձինք կստանան իրենց ավանդների փոխհատուցումը:
2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ շուրջ 11 հազար անձ, որոնցից՝ 7500-ը մինչև 1929թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձինք են, իսկ 3500-ը՝ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձինք: 7500-ից շուրջ 5700-ը արդեն իսկ ստացել են ավանդի փոխհատուցում, իսկ մյուս 3500-ից ստացել են շուրջ 530-ը: 2015թ.ավանդների փոխհատուցում կստանան շուրջ 7000-8000 ավանդատուներ: Միջինում յուրաքանչյուր անձ ստանում է մոտավորապես 200 հազար դրամ:
Ժառանգության իրավունքով այս պահին որևէ մեկին չի տրամադրվում փոխհատուցում:Փոխհատուցում կարող է ստանալ միայն կինը ամուսնու փոխարեն կամ ամուսինը կնոջ փոխարեն, իսկ զավակները այս պահին իրենց մահացած ծնողների փոխարեն չեն կարողստանալ ավանդների փոխհատուցում: