Պարոն անկախ պատգամավոր Մարուքյան, ահագին բոցաշունչ և ազդեցիկ ելույթ էր, բայց ամենակարևորը չասացիք` էն առողջ, ազգափրկիչ ընդդիմության ճամփան Կոնգրե՞սն է փակել, աննման արևմտամետ պարոն: Կոնգրեսը ոչ մի ուժային կառույցի չի տիրապետում, պարոն ժողովրդավարության ջատագով անկախ պատգամավոր: Կոնգրեսն իր համար «թույլիկ-մույլիկ», «հազիվ շնչող», հազարավոր «մեղքերի» տակ կքած ուժ է, չէ՞։ Բա եթե մենք ԷՍ ՀԱԼԻՆ կարողանում ենք «առողջ» ընդդիմադիրների ճամփան փակենք ու խանգարենք, որ աշխարհը թնդացնեն, բա էդ տեսակ «առողջ» ընդդիմությունն ավելի լավ չի՞ հիվանդանա ու ամոթից սատկի:
Հը՞, պարոն Մարուքյան, գուցե հիմա էլ ասեք, որ անհանդուրժող ենք, որովհետև համարձակվում ենք մեր տարակուսա՞նքը հայտնել «Ձերդ Մեծության» «անխոցելի» փաստարկների առթիվ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/871172619571843?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել