Կոլումբիայում գտնվող Կանյո Կրիստալեսը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ գետերից մեկը։ Այն հաճախ անվանում են «հեղուկ ծիածան»։ Գետը գտնվում է մայրաքաղաք Բոգոտայում։ Գետի երկարությունը հասնում է 100 կմ-ի։ Մամուռների, ջրային բուսականության ու ծովաբույսերի համադրության արդյունքում հուլիսից նոյեմբեր ամիսներին գետը խայտաբղետ գույներ է ստանում։ Ժամանակի ընթացքում գետի տարածքում փոսեր են ձևավորվել։ Տեղանքի քարափերը ձևավորվել են մոտ 1.2 միլիարդ տարի առաջ։ Ամեն տարի այստեղ են այցելում բազմաթիվ զբոսաշրջիկներ՝ հիանալու երփներանգ գետի կապույտ, կարմիր, կանաչ, սև ու դեղին գունապնակով։ Կանյո Կրիստալես տանող ցամաքային փոխադրամիջոց չկա։ Այդ պատճառով էլ զբոսաշրջիկները ստիպված են չվել Լա Մակարենա, հասնել այնտեղի արգելոց, ապա ճանապարհորդության վերջին հատվածը կատարել ձիով կամ ոտքով ուղևորվել Կանյո Կրիստալես։ Տարիներ շարունակ զբոսաշրջիկների հոսքն այստեղ արգելված էր, քանի որ նախկինում եղել էին ահաբեկչություններ ու բնության հանդեպ վանդալիզմի դրսևորումներ։ Զբոսաշրջիկների մուտքն այս բնական արգելոց կրկին թույլատրվեց միայն 2009 թ.-ին։









