Սովորաբար տան ամենակեղտոտ վայրը համարվում է զուգարանը: Դրա մասին անընդհատ շեշտում են նույնիսկ գովազդային հոլովակներում: Սակայն իրականում, յուրաքանչյուր տանը կա թվացյալ մաքուր վայր կամ իր, որոնք իրականում շատ ավելի կեղտոտ են: Մենք հավաքել և Ձեզ ենք ներկայացնում 10 տնային առարկա, որոնք մանէների իսկական հավաքատեղի են:

1. Աշխատանքային սեղան

desk-01

Գրասենյակային աշխատասեղանի վրա 400 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանակոնքին:

2. Համակարգչային ստեղնաշար

klava

Համակարգչային ստեղնաշարի կոճակների վրա 200 անգամ ավելի շատ մանրէ կա, քան նույն զուգարանակոնքին: Ստեղնաշարի վրա մանրէների բազմացմանը նպաստում է նաև համակարգչի առջև ուտելու սովորույթը:

3. Բջջային հեռախոսներ

mobilnik

Բջջային հեռախոսի մակերեսին հավաքվում են 10 անգամ ավելի շատ մանրէներ, քան զուգարանակոնքի մակերեսին:

4. Կտրատելու համար նախատեսված տախտակ

doska

Եթե կտրատելու համար նախատեսված տախտակը դիտեք մանրադիտակով, ապա նրա վրա գտնվող մանրէներն այնքան են, որ կարծես ամբողջ տախտակը կղանքով պատված լինի: Պատճառն այն է, որ կղանքային մանրէների մակարդակը հում մսում չափազանց բարձր է:

5. Գորգեր

kover

Գորգերը 4000 անգամ կեղտոտ են, քան զուգարանակոնքերը: Ամեն քառակուսի սանտիմետրին բաժին է հասնում 200 հազար մանրէ: Ամեն ժամ մարդու մարմնից թափվում է մաշկի 1 500 000 բջիջ, որոնցով և սնվում են գորգի վրա գտնվող մանրէները:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել