file.thumbFact.am-ը գրում է․

Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգի ինքնավար շրջաններից մեկում  շաբաթ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:Հաղորդում է «ՏԱՍՍ» տեղեկատվական գործակալությունը: Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ` տուժածների թիվը ներկա պահին գերազանցել է 10 800-ը: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:

Հեռուստաընկերության տվյալներով` աղետի գոտում 4 բնակավայր է գտնվում: Ընդհանուր առմամբ` 276 բնակելի տուն է վնասվել: Ներկա պահին տուժողներին տեղավորել են  ժամանակավոր կացարաններում, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել