Newsline.am-ը գրում է․

Այսօր` ժամը 14.30-ից մինչև ժամը 17.00-ը, հակառակարոդը պարեբարաբար կրակել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Այդ մասին Newsline-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը: Նա տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ժամը 11-ից մինչև 13.00-ն Չինարիում և հարակից սահմանամերձ գյուղերում, որտեղ կան զոհված զինվորների հուշարձաններ, տեղի են ունեցել զինծառայողների երդման արարողություններ: Եվ միջոցառման ավարտից հետո հակառակորդը սկսել է կրակել: Նշենք նաև, որ գյուղի բնակիչները կրակոցների ժամանակ կանգնած են եղել զինվորների կողքին: 

Զոհեր և վիրավորներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել