Kim-and-Amal-Main-890x395Interpress.am-ը գրում է․

Քիմ Քարդաշյանը չի ցանկանում աշխատել որպես Ամալ Քլունիի՝ իրավական հարցերով օգնական՝ չնայած այս շաբաթ ծիծաղելի պատմություն է եղել: Gossip Cop-ը կարող է ջարդել Քիմ Քարդաշյանի հեղինակության հետ կապված թյուր պնդումը՝ մեզ պատմելով, որ նրա վերաբերյալ հեքիաթային կամ առեղծվածային պատմությունը ամբողջովին սխալ է:

Աբսուրդ հոդվածին կարող եք հանդիպել National Enquirer-ի էջերին, որն պնդում է, թե Քլունին «խուսափում էր Քիմի հաղորդագրություններից», այն բանից հետո, երբ իբր ռեալիթիի աստղը անընդհատ զանգել է՝ «առաջարկելով իր ծառայությունները՝ որպես իրավական օգնական»: Այս անդրադարձը Քարդաշյանի հետաքրքրվածությունը կապում է այն փաստի հետ, որ մարդու իրավունքների դատապաշտպան Ամալ Քլունին այժմ աշխատում է Հայոց Ցեղասպանության հետ կապված գործի վրա, իսկ Քարդաշյանն «հայտնել էր իր հայկական ժառանգության մասին»:

«Քիմը զանգել է Ջորջի [Քլունի] համախոհներին՝ աղաչելով խոսել Ամալի հետ»: Այս մասին Enquirer-ին պնդել է այսպես կոչված «աղբյուրը»: «Քիմը նաև էլեկտրոնային նամակ է ուղարկել Ամալի լոնդոնյան փաստաբանական գրասենյակ՝ հուսալով հետապնդել նրան: Չնայած նրան, որ Քիմը իրավաբանական բարձրագույն կրթություն և նույնիսկ քոլեջի կրթություն չունի՝ նա ցանկանում է, որ Ամալը նրան վարձի՝ որպես Հայկական գործի հետ կապված խորհրդատու»:

Enquirer-ը և նրա «աղբյուրը» շարունակում են պնդել Քարդաշյանի այն ծրագիրը, ըստ որի, նա ցանկանում է «բարելավել իր իմիջը»՝ իբրև թե ցանկանալով «հետևել Անջելինա Ջոլիի քայլերին», և մարդասիրական աշխատանք կատարել:

Enquirer-ի ենթադրյալ «քաջատեղյակ անձը» պնդում է` Քարդաշյանը, ով վերջերս հայտարարել է Հայաստան կատարվելիք առաջիկա այցի մասին, «փորձում է համոզել Ամալին, որ համատեղ աշխատելը փոխշահավետ է նրանց համար: Սակայն Ամալը և Ջորջը մերժել են Քիմին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել