2011թ-ից սկսած՝ իշխանությունների կողմից սկսվեցին մի քանի հիմնական ուղղություններով համակարգված ծրագրեր իրականացվել, որոնք ուղղված էին գյուղերին և գյուղատնտեսության աջակցմանը:
Պետության կողմից գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը, այսինքն՝ բանկերից գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքի մի մասի մարումը, վերը նշված ուղղությունների թվին է պատկանում: Սույն գործընթացի ապահովման համար տրամադրվել է շուրջ 77,5 հազար վարկ, որոնց տոկոսադրույքների՝ պետության կողմից սուբսիդավորված գումարը կազմել է 2,4 մլրդ դրամ: Այս գործընթացի օգտակարությունը հստակ պատկերում է անցած 4 տարիներում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված տնտեսական աճը.
գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2011-ին աճել է 14,1%-ով, 2012-ին` 9,5%-ով, 2013-ին` 7,1%-ով իսկ 2014-ին 7,2%-ով:
Օրերս կայացած կառավարության նիստում որոշում է ընդունվել, որ պետությունը 4 % և 6% տարբերակված սուբսիդավորման փոխարեն այս տարի բոլոր գյուղվարկերը սուբսիդավորելու է 6%-ով:
Այսպիսի որոշումը ցույց է տալիս, որ կառավարությունը միտում ունի գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծել: Հարկ է նշել, որ վերը նշված որոշումը կառավարության ընտրած քաղաքականության միայն մի ուղղությունն է:
Այս տարի ևս շարունակվելու են պետական աջակցության մյուս ծրագրերը.
1.վառելանյութի և պարարտանյութերի արժեքների փոխհատուցումը
2.ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութի մատակարար ընկերություններին տրամադրել բյուջետային վարկ` 4,5 մլրդ դրամի չափով: