ԵՐԲ ԱՐՔԱՆԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐԸ ՈՏՆԱՏԱԿ ԵՆ ԱՆՈՒՄ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ...
Եվս մի բան ասեմ «Yerevan Mall»-ի այսօրվա խայտառակության մասին: Նայեցեք ուշադիր այս լուսանկարին: Ես մինչև վերջերս գաղափար չունեի, թե ինչ տարօրինակ բուրգ է սա՝ նույն այդ անիծված տեղում ծվարած: Էրեբունի թանգարանում ինձ լուսավորեցին, պարզվում է, որ սա Արարատյան թագավորության, այսպես կոչված, Ուրարտուի շրջանի արքայական դամբարան է... Մի անգամ էլ, ժողովուրդ, ԵՐԵՎԱՆ ՄՈԼ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹԸ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԱՐԳԻՇՏԻ ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ-ԲՈՒՐԳԻ ՎՐԱ: Այդ մասին գիտեն գիտնականները, գիտեր նաև քաղաքապետարանը, բայց միակ «լավությունը», որն արեցին սրանք մեզ ու մեր պատմությանը, թողեցին՝ մնա այս բուրգը` թաղելով խանութի պատի տակ մնացած ամբողջ պատմական շերտը: Սա կատարվել էր մի երեք-չորս տարի առաջ, երբ կառուցվեց ու կարծեմ նաև օրհնվեց տերտերներով այս մոլության, ընչաքաղցի «ԵրևանՄոլը»: Ահա, դրա պատը երևում է լուսանկարում, դամբարանին կպած... Հիմա հասկանու՞մ եք` ինչու՞ մեր մեկը երկուս չի դառնում, ինչու՞ համազգային փառքի օրը համազգային խայտառակության է վերածվում, ինչու՞ թագավորների դամբարանի վրա վաճառականների խրախճանքն է եռում, և ինչու՞ Հայաստանը ստրուկների ճամբարի է նման...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=925401614160060&set=a.369814906385403.92486.100000706916433&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել