Հարց.
Բժիշկ, կարծում եմ՝ ես լուրջ խնդիրներ ունեմ: Վերջերս նշանվել եմ, սակայն փեսացուիս հետ արդեն երկար ժամանակ է՝ զբաղվում ենք պետինգով, որն ավարտվում է վիճաբանությամբ: Ես ունենում եմ սրտխառնոց և ուժեղ սրտխփոց, քանի որ ինձ թվում է, որ վատ բան ենք անում, որը նաև կարող է վատ անդրադառնալ մեր հետագա սեռական կյանքի վրա, այժմ ունեմ նաև վախ, որ նորմալ սեռական հարաբերություններից հետո էլ վատ կզգամ ինձ: Ինչպես հաղթահարել այս խնդիրները: Նախապես շնորհակալ եմ:
Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.
Պետք է ասել որ պետինգը, եթե երկար ժամանակ չի կիրառվում (օր. մի քանի ամիս կամ տարիներ), ապա որևէ սեռական խնդրի պատճառ չի հանդիսանա, այն կարծես փոխարինող գործառույթ է իրականացնում, մինչև հաստատվեն նորմալ սեռական հարաբերություններ: Այն հանգամանքը, որ Ձեզ մոտ նաև նկատվում է սրտխառնոց և սրտխփոցներ, խոսում է այն մասին, որ հնարավոր է՝ դա լինի կոիտոֆոբիայի (վախ սեռական հարաբերությունից) նախանշան, որոնք դրսևորվում են նաև նևրոտիկ այդպիսի երևույթներով, ուստի կարծում եմ՝ անհրաժեշտ կլինի սեքսոլոգիական նախապատրաստում (փսիխոպրոֆիլակտիկա)՝ հետագայում խնդիրներից խուսափելու համար: