Էստոնիայում հայտնի սկանդալային «Էստոնիայի եվրոպական շարժում» կազմակերպությունից Աննա–Մարիա Գալոյանին Բրիտանիայի բանտից տեղափոխել են Տալլին։ Այնտեղ Գալոյանին պատիժ է սպառնում` 48 հազար եվրո վատնելու և փաստաթղթեր կեղծելու համար:
Աննա–Մարիան Մեծ Բրիտանիայում երեք տարի թաքնվում էր էստոնական արդարադատությունից: Դատարանը նրան դատապարտել է 1 տարի և 10 ամիս ժամկետով ազատազրկման, որրից նա բանտում կանցկացնի 5 ամիսը: Դրանից հետո 4 տարի ժամկետով փորձաշրջան է սպասում: Գալոյանը հրաժարվում է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
2011 թվականին՝ էստոնական դատարանի հրապարակած դատավճռից հետո, նա հեռացել է Էստոնիայից։ Հատկանշական է, որ բրիտանական դատարանը սկզբում հրաժարվում էր արտահանձնել նրան: Էստոնական կողմի երկրորդ բողոքից հետո Գալոյանին արտաքսել են Մեծ Բրիտանիայից:
Գալոյանն էստոնական իշխող «Բարեփոխումների կուսակցության» և խորհրդարանի անդամ է եղել, իսկ 2010 թ.–ին նկարահանվել է էստոնական Playboy-ում:





