Newsline.am-ը գրում է․

Վրաստանի տարածաշրջանի Ախալքալաքիի և Նինոծմինդայի շրջանի այն բնակիչները, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն, Վրաստանում կստանան կացության կարգավիճակ: Apsny.ge–ի փոխանցմամբ` Հայաստանի քաղաքացիություն, հիմնականում ստացել են  Ախալքալաքիի և Նինոծմինդայի շրջանի բնակիչները:

Ուրբաթ օրը Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին քաղաքացիներին անձամբ է հանձնել անձնագրերը և հայտարարել, որ նրանց համար` ում համար Սամցխե-Ջավախեթին տուն է և հայրենիք խնդիրը փուռ առ փուլ կլուծվի:

Ախալքալաքիի շրջանից Արդարադատության նախարարություն ստացվել է 919 դիմում, որոնցից 584 ՀՀ քաղաքացիների խնդրանք ընդունվել է` Վրաստանում կացության կարգավիճակ ստանալու կապակցությամբ, 326-ը` գտնվում են ընթացքի մեջ, 2 դիմում մերժվել է, իսկ 7 դիմում հետաձգվել է` փաստաթղթերը ոչ ամբողջական ներկայացնելու պատճառով:

Նինոծմինդայի շրջանից Արդարադատության նախարարությունը ստացել է 553 դիմում: 421 ՀՀ քաղաքացիների խնդրանքը բավարարվել է, 127-ը` գտնվում են ընթացքի մեջ, 3 դիմում մերժվել է, իսկ 2 դիմում հետաձգվել է` փաստաթղթերը ոչ ամբողջական ներկայացնելու պատճառով:

Նշենք, որ Վրաստանի նոր իշխանությունների օրոք  2014թ սեպտեմբերի 1-ին Վրաստանում ուժի մեջ մտավ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցողների իրավական դրույթների մասին» նոր օրենքը, որի համաձայն` 94 երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև Հայաստանի, կարող են գտնվել Վրաստանի տարածքում ընդամենը 90 օր, 180 օրվա ժամանակաշրջանում: Նոր օրենքի համաձայն` ավելի երկարաժամկետ կարող են մնալ այն անձինք, որոնք կստանան ժամանակավոր կացություն կարգավիճակ (ժամանակավոր` 6 տարի և մշտական` անժամկետ):

 Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին հանդիպել էր հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի  ընթացքում Ուսուփաշվիլին ասել էր, որ քաղաքացիական հասարակության հայազգի ներկայացուցիչները Վրաստանում հյուր չեն, նրանք Վրաստանի քաղաքացիներ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել