Mashable.am-ը գրում է.
Իհարկե պետք է ասել «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը, սակայն հարկավոր է իմանալ նաև այն, որ կան ավելի կարևոր արտահայտություններ:
1. «Ես ներում եմ քեզ»
Ներում եմ բոլոր սխալներիդ, թերություններիդ համար: Բոլոր վատ քայլերի և հետագա սխալների համար:
2. «Ես զոհաբերում եմ ինձ քեզ համար»
Ես միշտ կլինեմ կողքիդ նույնիսկ, երբ զբաղված լինեմ, կբռնեմ ձեռքդ, երբ դրա կարիքը ունենաս, կխնամեմ քեզ, երբ հիվանդանաս:
3. «Ես հարգում եմ քեզ»
Հարգում եմ քեզ ինչպիսին կաս: Ես հարգում եմ քո գաղափարները, մտքերը, սկզբունքները:
4. «Ես աջակցելու եմ քեզ»
Ես ձեռքս կմեկնեմ, երբ դրա կարիքը ունենաս: Կբարձրացնեմ քեզ, երբ ընկնես: Կաջակցեմ ցանկացած որոշման մեջ:
5. «Ես պաշտպանելու եմ քեզ»
Կպաշտպանեմ քեզ ցավից, չեմ թողնի, որ քեզ նեղացնեն: Միշտ կլինեմ կողքիդ:
6. «Ես կցված եմ քեզ»
Ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր նպատակները իրականան, որպեսզի դու քեզ երջանիկ զգաս: Առանց քեզ ես գոյություն չունեմ: