Mashable.am-ը գրում է․
Եթե կոտրվում է ջերմաչափը, ապա դրա հետ շատ զգույշ է պետք լինել և հարկավոր է հավաքել սնդիկը:
Հարկավոր է ոտքերին հագնել տոպրակներ, ձեռքերին՝ ձեռնոցներ(резиновые перчатки), իսկ երեսին դիմակ, որի ներսում կլինի կտոր, որը խոնավեցրել եք սոդայի լուծույթի մեջ: Վերցնել ջրով լի ապակե տարա, որի մեջ հետո պետք է դնել կոտրված բեկորները և սնդիկը: Վերցնել երկու թուղթ և բամբակ, որը խոնավեցրել եք 0,2% մարգանցովկայի լուծույթի մեջ: Բամբակով պետք է սնդիկը հավաքել թղթի վրա, իսկ հետո դնել ապակե տարայի մեջ: Հետո տարան փակել և դնել պատշգամբում, բայց երբեք չի կարելի գցել այն աղբի կամ զուգարանի մեջ: Տարածքը, որտեղ կար սնդիկ պետք է մաքրել մարգանցովկայի կամ քլորի լուծույթով:
Չի կարելի
Չի կարելի հավաքել սնդիկը փոշեկուլով կամ ավելով:
Հագուստը, որով դուք հավաքում էին սնդիկը չի կարելի լվանալ լվացքի մեքենայի մեջ: Ավելի լավ է այն գցել: